Կոչական

341. Նախադասության ընդգծված բառերը հանել: Ի՞նչ է փոխվում  (նախադասության արտահայտված միտք. ինչ – որ տեղեկություն, բառերի դասավորություն, այլ բառեր և այլն): Ի՞նչ կանվանես ընդգծված բառերը:

Դավի՛թ, շախմատի առաջին գիրքը  տասնհինգերորդ  դարում  է  գրվել՝  Իսպանիայի  թագաժառանգի  համար:

Շախմատի առաջին գիրքը  տասնհինգերորդ  դարում  է  գրվել՝  Իսպանիայի  թագաժառանգի  համար:

Դավիթ – կոչական

Կոչականը  հանելուց  հետո,  տեղեկությունը  դարձավ  ընդհանուր:

Այդ օրվանից մինչև այսօր, երեխանե՛ր, շախմատի բազմաթիվ գրթեր են հրատարակվել:

Այդ օրվանից մինչև այսօր շախմատի բազմաթիվ գրքեր են հրատարակվել:

Երեխաներ – կոչական

Կոչականը հանելուց հետո, տեղեկությունը դարձավ ընդհանուր:

Դու ամեն ինչ գիտե՞ս  ֆուտբոլի մասին, ֆուտբոլի՛ստ:

Դու ամեն ինչ գիտե՞ս  ֆուտբոլի մասին:

Ֆուտբոլիստ – կոչական

Կոչականը  հանելուց հետո, հարցը  վերաբերվում է բոլորին:

Ֆուտբոլիստների շապիկների վրա, Վահե՛, 1937 թվականին են առաջին անգամ  համարներ գրել: 

Ֆուտբոլիստների շապիկների վրա  1937 թվականին են առաջին անգամ  համարներ գրել: 

Վահե – կոչական

Կոչականը հանելուց հետո, տեղեկությունը վերաբերվում է բոլորին:

Ֆուտբոլիստներին պե՞տք են այդ համարները, Սամվե՛լ:

Ֆուտբոլիստներին պե՞տք են այդ համարները:

Սամվել – կոչական

Կոչականը հանելուց հետո, հացը վերաբերվում է բոլորին:

Համարները, փոքրի՛կ, գրում են, որ հանդիսատեսներն ավելի լավ կողմնորոշվեն:

Համարները գրում են, որ հանդիսատեսներն ավելի լավ կողմնորոշվեն:

Փոքրիկ – կոչական

Կոչականը հանելուց հետո, տեղեկությունը վերաբերվում է բոլորին:

342. Նախադասության ընդգծված բառերն ի՞նչ են ցույց տալիս: Նախադասությունների կետադրությանն ուշադրությո՛ւն դարձնել և փորձել բացատրել:

Եղիշե՛, այդ նամակն ինձ կտա՞ս կարդալու:

Հասմիկ՛, այս երկտողից, բացի ուրիշ բան չի՞ գրել:

Պետք է արտասանե՞ս, Արսե՛ն:

Գնանք, Խորե՛ն, քեզ ծանոթացնեմ Չարենցի հետ:

Բանաստեղծությունդ, սիրելի՛ս, անհաջող է ստացվել:

Ընդգծված բառերը կոչականներ են,  որոնք  ցույց  են  տալիս ում է ուղղված խոսքը: Կոչականի վերջին վանկի ձայնավորի վրա դրվում է շեշտ և առանձնացվում է նախադասության մոյւս անդամներից ստորակետով:

343. Ընդգծված բառերը կոչականներ են: Այդ անունը բացատրել:

Կոչական  նշանակում է կոչել կամ դիմել:

344. Կետերի փոխարեն կոչականներ գրել:

Վահա՛ն, դինոզավրերն ինչո՞ւ են ոչնչացել:

Ալիսա՛,  դու  քայլող մեքենա տեսե՞լ  ես:

Նա իսկապե՞ս իր բնակարանը գազանանոցի է վերածել, Հակո՛բ:

Մարդն ինչքա՞ն ժամանակ կարող է դիմանալ առանց խմելու, Հասմի՛կ:

Գիտե՞ս, Ռոբե՛րտ, ռոբոտներին էլ է օդ պետք:              

345. Ա և Բ խմբերի նախադասություններում ընդգծված կոչականները համեմատել և տարբերությունների մասին գրել:­­­

Ա. Եղբա՛յր, էսպես էլ բա՞ն կլինի:

Բ.  Ա՛յ եղբայր, էսպես էլ բա՞ն կլինի:

Ա. Եվ դու խուսափո՞ւմ ես հարցի պտասխանը փնտրելուց, փիլիիսոփա՛:

Բ. Եվ դու խուսախո՞ւմ ես հարցի պատասխանը փնտրելուց, իմաստո՛ւն փիլիսոփա:

Ա. Լավ կլիներ, չէ՞, որ փչովի մեքենա ունենայինք, գյուտարա՛ր, ավտոտնակ էլ պետք չէր լինի:

Բ. Լավ կլիներ, չէ՞, որ փչովի մեքենա ունենայինք, պարո՛ն գյուտարար, ավտոտնակ էլ պետք չէր լինի:

Երբ, կոչականին ավելացնում ենք լրացում, շեշտը տեղափոխվում է լրացումի վերջին վանկի ձայնավորի վրա:

346. Ընդգծված կոչականները բառակապակցություններ դարձնել և փոխել շեշտի տեղը:

Օրինակ՝                                                     

Կարծես թե արդեն ամեն ինչ հասկանալի է, Անահի՛տ: — Կարծես թե արդեն ամեն ինչ հասկանալի է, բարի՛ Անահիտ:

Տղա՛, քեզ թվում է ֆուտբոլի մասին ամեն ինչ գիտե՞ս: — Փոքրի՛կ տղա, քեզ թվում է ֆուտբոլի մասին ամեն ինչ գիտե՞ս:

Փոքրի՛կ, լեզուներ սովորելը շատ հետաքրքիր է: — Սիրելի՛ փոքրիկ, լեզուներ սովորելը շատ հետաքրքիր է:

Ինձ այս նկարի ստեղծման մասին կպատմե՞ս, նկարի՛չ: — Ինձ այս նկարի ստեղծման մասին կպատմե­­՞ս, տաղանդավո՛ր նկարիչ:

Շանդ պահի՛ր, որ մոտ գամ, հովի՛վ: — Շանդ պահի՛ր, որ մոտ գամ, հովիվ եղբա՛յր:

Գիտե՞ս, ճամփո՛րդ, այդ կողմով գնալ չարժե, ոչ մի հետաքրքիր բան չկա: — Գիտ՞ես, բարի՛ ճամփորդ, այդ կողմով գնալ չարժե, ոչ մի հետաքրքիր բան չկա:

Իզուր չէիք եկել, երեխանե՛ր, երեկոն լավ անցավ – Իզուր չէիք եկել, սիրե՛լի երեխաներ, եկեկոն լավ անցավ:

347. Նախադասություններ կազմել՝ տրված բառերն ու բառակապակցությունները գործածելով որպես կոչականներ:

Բարի՛ մարդիկ, օգնեք մանկատան երեխաներին:

Հարգելի՛ ծնողներ, խդրում եմ ուշադիր եղեք, որ երեխաները դասերը սովորեն:

Ի՛մ հեռատես ընկեր, քո խորհրդի շնորհիվ ես հաղթահարեցի իմ դժվարությունները:

Անտառի՛ ծառեր, գարնան հետ նորից կկանաչեք:

Ա՛յ կամակոր աղջիկ, լսի՛ր ծնողներիդ:

352. Նախադասություններն ավարտել: գտնել ստացված նախադասությունները արտահայտած մտքերի տարբերության պատճառը:

Նա ամեն առավոտ վազում է, որ առողջ լինի:

Նա ամեն առավոտ վազում է, որպեսզի առողջ լինի:

Նա ամեն առավոտ վազում է, չնայած առողջ է:

Նա ամեն առավոտ վազում է, իսկ Արամը զբաղվում է մարմնամազությամբ:

Նա ամեն առավոտ չի վազում, այզ զբաղվում մարմնամարզությամբ:

353. Նախադասություններն ավարտել: Ինչո՞վ են տարբերվում ավարտները:

Մի մարդ շուկայից ոչ թե ձեռնասուն կաքավ գնեց, այլ սովորական:

Մի մարդ շուկայից  ձեռնասուն կաքավ գնեց, որպեսզի նվիրի երեխաներին:

Մի մարդ շուկայից  ձեռնասուն կաքավ գնեց, որովհետև երեխաները խնդրել էին:

Մի մարդ շուկայից  ձեռնասուն կաքավ գնեց, որը շատ գեղեցիկ էր:

Մի մարդ շուկայից  ձեռնասուն կաքավ գնեց, որին շատ էր հավանել:

Մի մարդ շուկայից  ձեռնասուն կաքավ գնեց, երբ գնացել էր գնումների:

Մի մարդ շուկայից  ձեռնասուն կաքավ գնեց, թեև չէր նախատեսել:

354. Երկրորդ նախադասությունը փակագծում գրված բառով միացնել առաջինին: Ի՞նչ նախադասություններ ստացվեցին:

Օրինակ՝

Մի հրաշալի հեքիաթ եմ հիշում: Դա տատս էր պատմում (որ) – Մի հրաշալի հեքիաթ եմ հիշում, որ տատս էր պատմում:

Դաշտերից մի լուր եկավ: Շեկոն ու Մարալն իրար փշրում են: (որ)

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *